Posted in Uncategorized

Ագահ թագավորը

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Հետո աղվեսը գնում է չաղ-չաղ թագավորի մոտ և ասում ․ ես թագավորի մոտ գնացի և իր աղբամանից ոսկի գտա, թագավորից կոտ ոզեցի և չաղ-չաղ թագավորը ասաց ոսկին գնա դիր սեղանի վրա։ Նա գնում է դնում սեղանի վրա ետ է վերադառնում և նրանք ճաշում են։

Երբ որ նրանք վերջացնում են գնում են արդեն քնելու տեսնում են որ սեղանի վրայի ոսկին չկա նրանք գնում են իրենց ոսկու մյուս մասը տեսնելու տեսնում են որ ոսկին տեղում է, այդքան չեն նեղվում սեղանի վրայի ոսկու համար, նրանք գնում են քնելու։

Երբ որ արթնանում են գնում են տեսնելու թե ոսկու հետ ինչ Է պատահել տեսնում են որ ոսկին չկա բայց թագավորը պատուհանի արանքում  է մնացել նրա ձեռքին պարկ կա որի մեջ ամբողջ ոսկին էր որը պակասում էր իրենց տնից և որպես պատիժ նրան չեն օգնում որ դուրս գա։