Posted in Մայրենի, Uncategorized

Հովհաննես Թումանյան. Համերգ

tumanyan

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

 

1.Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:                             Վտակ-Ջրի բնական բարակ հոսանք, որ լցվում է գետի կամ գետակի մեջ:                                                                                                                                                                                                2.Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում համերգ։

Քանի որ այնտեղ իշխում  էր գետակների, առվակների ձայնը։

3.Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:                            Ձայնը և շարժումը։

4.Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ,  ինչո՞ւ:

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։