արձակուրդ, եղևնի, երգարան, զվարթ, ժողովուրդ, համբուրել, երփներանգ, հեքիաթ, երջանիկ։
Երբ որ գալիս են ձմեռային արձակուրդները, ինձ համար կարծես սկսվում է անմոռանալի հեքիաթ։ Ամբողջ ժողովուրդը դես ու դեն է վազում փողոցներում, փորձելով հայթայտել ամանորյա նվերներ և խաղալիքներ։ Երբ քայլում եմ փողոցով, լսում եմ երգարաններից լսվող զվարթ ամանորյա երաժշտությունը և ավելի ներշնչվում ամանորյա տրամադրությամբ, ձմեռային փաթիլները կարծես համբուրում են ինձ, իսկ հետո հալվում և դառնում երփներանգ սառույցի բեկոր։ Ամանորին բոլորը երջանիկ են, բոլորի տները լցված են խինդ-ուրախությամբ, իսկ ամանորյա եղևնին ավելի է լրացնում այդ ընտանեկան մթնոլորտը և ստիպում հավատալ Ամանորյա հրաշքներին։