Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:
Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:
Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:
Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…
Պետք է հիշել
Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:
Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:
Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….
Սրանցից պետք է տարբերել Ոդիսևսև, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով:
Առաջադրանքներ
- Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:
Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր
օդ-անօդ,օդանավակայան,օդանավ,օդաչու,
օրինակ-անօրինական,անօրինակ,ընդօրինակության,
օգուտ-անօգուտ,հօգուտ,հանրօգուտ
օղ-ականջօղ,օղաձև,օղակ,
օր-օրացույց,այսօր,օրհնել
2. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:
որբ, երկվորյակ, արջավորս, հոգեվորդի, զինվոր, բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, վոլեյբոլ:
3. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:
ամենօրյա, ամանորյա, անօրինական, հանրօգուտ, օրըստօրե, մեղմորեն, մեղմօրոր, հօգուտ, տնօրեն, նախօրոք, շաբաթօրյակ, բացօթյա, պարզորոշ, արծաթազօծ:
4. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր:
որոշ-որոշակի, պարզորոշ, անորոշ
որակ-անորակ,որակյալ,
որս-որսորդ,որսորդական,
որդի-որդեգրել,հայորդի,որդոց
որջ-որջարան