Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
- Բացատրի՛ր սողալ, բուսնել, թևավորբառերը: Կարող ես դիմել բառարանի օգնությանը:
սողալ Փորով գետնին քսվելով՝ գետնի վրա քարշ գալով շարժվել՝ գնալ: թևավոր- Թևքեր ունեցող (զգեստի մասին): բուսնել-Սերմից ծիլ արձակել, կանաչել:
- Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) : ճամբա, ճամփա, ուղի. շավիղ, կածան, արահետ, նրբուղի
- Ինչպիսի՞ն կարող է լինել ճանապարհը, գրիր ճանապարհը նկարագրող բառեր: քարքարոտ,խճճված,հարդ,
- Ի՞նչ ճանապարհի մասին է խոսում Կոմիտասը:
- Ներկայացրու մի հետաքրքիր դեպք, որ կարող է տեղի ունենալ այդ ճանապարհին:
- Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը արտահայտիչ կարդա, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ: