Posted in English, Uncategorized

English

լՆախադասությունների մեջ տեղադրել can/can’t

1 Can you play football? – Yes, I can

2 Can you play Basketball?-  No, I can’t

3Can you ride a bike? – Yes ,I can

4. Can. you play the guitar?- Yes, I can

5. Can you play the piano? – Yes, I can

6. Can you play the violin? – No, I can’t

7 Can he cook? –  No, he can’t

8Can they count?- Yes, they can

9Can she draw?- Yes, she can

10 Can you dance and sing? – Yes, we

Posted in Uncategorized

Ձկնիկն ու առուն

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց: Հերոսն էր ներն էին առվակը և ձկնիկը։ Ձկնիկը-չարաճճի, առվակ-պարզ,ժպտերես։

  3. Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար:

  4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությու նը, պատմի՛ր: Կանաչ խոտերով, կապույտ առվով և պայծառ արևով։

  5. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև: Ինչո՞ւ ես խուտուտ տալիս այ ձկնիկ։ Որ գլորվես և հոսես դեպի ձորը և հագեցնես ծառերի ծարավը։

Լրացուցիչ աշխատանք`

Նկարի՛ր բանաստեղծությանը համապատասխան նկար:

Posted in Uncategorized

Ստեփան Զորյան

Ստեփան Զորյան «Փիլոսը»

Posted on 21.09.2019

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

  1. Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը գեղջուկ, գլխով անցածը տեղի ունեցածը, պարի տաք ժամանակը թեճ պահին, «հայհույ» անել շտապել, շունչը իրեն քաշել դաթար առնելվազելը մեկ անել հավասարվել, հանդ դատ, հանդիմանել նախատատել, գավազան ձեռնափայտ:

  • Խորհուրդ տուր Փիլոսին։ Մի քիչ մտածել խոսելուց կամ գործելուց  առաջ։

  • Հիշիր, որ հ տառը գրվում, բայց չի լսվում հետևյալ բառերում, ինչպես նաև նրանցից կազմված բառերում։

  • խորհուրդ, աշխարհ, ճանապարհ, շնորհ, խոնարհ,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվող մարդկանց։ Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։ Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

մարդ, որը լողում է- լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում- հեծանվորդ,
մարդ, որը մեքենա է վարում- վարորդ,
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ,
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ,
մարդ, որը որս է անում- որսորդ,
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ,
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ,

 

Աջով տուր, որ ձախով վերձնես

Լավություն արա, ջուրը գցիր

Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն  կհանդիպի

Ուժեղի մոտ, միշտ էլ թույլն է մեղավոր

Posted in Uncategorized

Պարապունք 7 18.09.2019

Թեմա՝ Տարբեր կարգի գործողությունների պարունակող արտահայտություններ

Օր. 2458+2476 : 4 – 236 x 5 = 1897

1) 2476:4=619

2)236 x 5 = 1180

3) 2458 + 619=3077

4) 3077- 1180=1897

  1. Հաշվի՛ր

2539+724 x 7=22841

4078 x 7 -204 : 6+ 777 : 3=1833

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=648

7 x a – a : 9=432

  1. Թվերը ներկայացրու երկու հավասար արտադրիչների արտադրյալի տեսքով:

1, 4, 9, 16, 25, 36, 49, 64, 81, 100

  1. Արտահայտիր նշված միավորներով՝

7 ր 14 վ = 434վ

6 օր 12 ժ = 156ժ

9 տարի 10 ամիս =118 ամիս

12 դար 64 տարի = 1264տարի

Թեմա՝ Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս

  1. Արտահայտեք սմ-ով

14 սմ 60 մմ =200մմ

78 մ 15 սմ=7815մմ

Կատարե՛ք գումարում.

51 սմ 7 մմ + 4 սմ 13 մմ=57սմ

14 կմ + 2500 մ + 500 մ =17000

  1. Սոնան շաբաթվա առաջին երեք օրերին կարդաց օրական 25 էջ, կիրակի օրը՝ 29 էջ, իսկ մյուս օրերին 40-ական էջ: Քանի՞ էջից է կազմված այդ գիրքը:=224
  2. Հաշվել արտահայտության արժեքը.

14 x 2+150: 5-23=35

1)14×2=28

2)150:5=30

3)28+30-=58

4)58-23=35

  1. Գտնել օրինաչափությունը և գրել ևս երկու անդամ

15, 37, 81, 169,191,235,

Posted in Մայրենի, Uncategorized

Եթե ես դպրոցի տնօրեն լինեի

Image result for դասարանի նկարներԵթե ես դպրոցի տնօրեն լինեի ես իմ դպրոցը կստեղծեի շատ բարի ուսուցիչներով և շատ ինտելեկտուալ ղաղերով։ Ես կուզեի որ մեր վարագույրները լինեին քաղցր բամբակից, իսկ դռները կոնֆետից և ամբողջ դպրոցը լիներ բացօդյա առաստաղով, որպեսզի երևա գեղեցիկ, կապույտ երկինքը։

 

Posted in Մայրենի, Uncategorized

Առաջին դպրոցներ

Կարդա առաջին դպրոցների մասին այս նյութը՝ «Առաջին դպրոցները», կատարիր առաջադրանքները:

Առաջադրանքներ

  1. Ո՞րն էր ամենահետաքրքիր տեղեկությունը, որ իմացար առաջին դպրոցների մասին:

Ինձ համար ամենահետաքրքիր տեղեկությունը այն էր, որ միայն տղաներն էին գնում դպրոց

  1. Փորձի´ր ստուգաբանել, բացատրել դպրոց բառը, ինչ բաղադրիչներից է կազմված:

Դպրական կենտրոն

  1. Փորձի´ր առանց դպրոց բառը օգտագործելու նկարագրել, թե ինչ է դպրոցը:

Ուսումնական հաստատություն,որտեղ երեխաները ստանում են կրթություն։

  1. Ի՞նչ նոր բառեր սովորեցիր՝ կարդալով «Առաջին դպրոցները» տեքստը:

Պերիպատետիկներ, պեղումներ, տաճար։