Posted in Uncategorized

Ծեր հայրը: Բելառուսական ժողովրդական հեքիաթ

Հին ժամանակներում այսպես էրերբ հայրը ծերանում էրորդին նրանտանումթողնում էր անտառի խուլ թավուտում

Եվ ահա մի անգամ որդին հորը տարավ թավուտՀորը խղճում էրնրանշատ էր սիրումբայց ի՜նչ կարող էր անելկարգն այդպես էրՉտանեսմարդիկ ձեռ կառնենկասեն հնոց սովորությունները չի հարգումդեռգյուղից էլ դուրս կհանեն

Տղան տխուր քշում էր սայլը: Ճանապարհին հայրն ասաց.

-Զավա՛կս, մի՞թե դու ինձ` տկար ծերուկիս, մենակ կթողնես անտառում:

Որդին մատծմունքի մեջ ընկավ, արցունքը սրբեց` ասաց.

-Ո՛չ, հայրի՛կ, չեմ թողնի, բայց գոնե ի տես մարդկանց հարկավոր է այդպես անել: Գիշերը ետևիցդ կգամ ու մինչև մահդ քեզ անձավում կպահեմ, որ ոչ ոք չտեսնի:

Ու այդպես էլ արեց: Երբ մութն ընկավ` հորը թավուտից բերեց թաքցրեց անձավում:

Այդ տարի դժբախտություն պատահեց. կարկուտը ամբողջ հացահատիկը տարավ, նոր ցանքսի համար բան չմնաց:

Որդին եկավ հոր մոտ` հարցրեց.

-Ինչ պիտի անենք. հացահատիկ չցանենք` եկող տարի անհաց կմնանք:

Հայրն ասաց.

-Ո՛չ, զավա՛կս, քանի ես կենդանի եմ` մենք անհաց չենք մնա: Լսիր ինձ. երբ դու փոքր էիր, ես մի մարագ շինեցի: Այդ տարի լավ բերք կար. ես էլ մարագի կտուրը չկալսած ցողուններով ծածկեցի: Կտուրը քանդիր, ցողունները կալսիր` ցանելու հատիկ կունենաս:

Որդին այդպես էլ արավ. կտուրից ցողունները հանեց, կալսեց ու աշնանը հատիկները ցանեց:

Հարևանները զարմացան. նա որտեղի՞ց ցանելու հատիկ ճարեց. Որդին լռում էր. հո չէ՞ր կարելի խոստովանել, թե ծեր հայրն է իրեն օգնել:

Ձմեռը եկավ: Ուտելու բան չկար: Որդին նորից գնաց հոր մոտ.

-Այսպես ու այսպես,- ասաց,- մնում է, որ սովից մեռնենք…

-Ո՛չ,- ասաց հայրը,- մենք սովից չենք մեռնի: լսիր ինչ եմ ասում. բահը վերցրու, խրճիթի թարեքի տակ փորիր: Երբ ես ջահել էի` այնտեղ մի քիչ փող եմ թաղել սև օրվա համար: Կյանքը, որդյա՛կս, հարթ դաշտ չէ, ամեն ինչ էլ կարող է պատահել:

Որդին ուրախացավ, հոր թաղած փողը հանեց` ցորեն գնեց: Համ իր ընտանիքն էր ուտում, համ էլ հարևաններին էին տալիս: Մի օր սրանք հարցրին.

-Ասա, եղբա՛յր, որտեղի՞ց ես հաց ճարում:

Որդին խոստովանեց.

-Ինձ հայրս է կերակրում:

-Ո՞նց թե,- զարմացան հարևանները,- ախր հորդ տարել-թողել ես անտառի խուլ թավուտում, ինչպես բոլոր բարի զավակներն են անում:

-Ո՛չ,- ասաց որդին,- ես անյպես չվարվեցի , ինչպես դուք եք անում: Ես հորս պահել եմ. ինչքան իրեն կյանք է տրված` թող ապրի: Փոխարենը` հենց որ դժբախտության մեջ եմ ընկնում, հայրս ինձ օգնում է. ծերերն ավելի խելոք են, քան ջահելները:

Այդ ժամանակվանից որդինները այլևս իրենց հայրերին անտառի թավուտ չտարան, ընդհակառակը` ծերության օրերին սկսեցին նրանց պահել ու հարգել:

 

 

1.Հորդ-քո հորը

Ձեռքդ-քո ձեռքը

Ծնունդդ-քո ծնունդը,

Հետևիցդ-քո հետևից,

2.Որդին հորն ասաց.

-Եկող տարի անհաց ենք մնալու:

Որդին հորն ասաց,որ եկող տարի իրենք անհաց են մնալու:

3.Որդին եկավ ու հորը հարցրեց,թե հիմա իրենք ինչ են անելու:

Որդին եկավ ու հորը հարցրեց.

-Հիմա ինչ ենք անելու:

Որդին հորն ասաց.

-Խոտերը վառվում են:

Հայրը որդուն պատասխանեց.
-Արագ ջուր լցրու վրան:
Որդին ժպտաց ու ասաց.
-Հայրի՛կ, կրակը հանգեց: