25.01.2019
Ողջույն բոլորին: Մենք այսօր գնացել էինք Երկրաբանության թանգարան, որտեղ կար մամոնտի կմախքը և շատ քարեր՝ արծաթ, ոսկի, ալմաստ, աղ, ագաթ և այլն: Ինձ ամենից շատ դուր եկավ ոսկիները, որոհետև ոսկին փայլում էր: Վերադարձանք ժամը՝ 13:30-ին:
25.01.2019
Ողջույն բոլորին: Մենք այսօր գնացել էինք Երկրաբանության թանգարան, որտեղ կար մամոնտի կմախքը և շատ քարեր՝ արծաթ, ոսկի, ալմաստ, աղ, ագաթ և այլն: Ինձ ամենից շատ դուր եկավ ոսկիները, որոհետև ոսկին փայլում էր: Վերադարձանք ժամը՝ 13:30-ին:
Մի անգամ երեկոյան մի աղքատ մարդ տուն էր վերադառնում։ Անիծելով իր բախտը՝ նա դառնությամբ բողոքում էր․
— Երջանկություն․․․ Ի՞նչ է Երջանկությունը, ու՞ր է նա։ Թող այդ Երջանկությունն էլանիծյալ լինի։
Ճակատագիրը կամեցավ, որ Երջանկությունն արձագանքի աղքատին, և լսի նրա բողոքն ու հեծեծանքը։ Եվ ահա, հենց որ աղքատն ավարտեց խոսքը, Երջանկությունը բռնեց նրա ձեռքը և ասաց․
— Արի, մի վախեցիր, ես քո Երջանկությունն եմ։
Երջանկությունն աղքատին վեր բարձրացրեց ու տարավ հեռու՜-հեռու՜, հետո մի քարանձավի մուտքի մոտ իջեցրեց և ասաց․
— Այնտեղ՝ քարանձավի ներսում, աշխարհի բոլոր գանձերն են պահված։ Ներս գնա և վերցրու ինչ կուզես։ Բայց չափից շատ չվերցնես․ թող որպեսզի բեռդ թեթև լինի, կարողանաս մինչև տուն հասցնել։ Ճանապարհը երկար է ու դժվար, իսկ դու մենակ ես գնալու՝ առանց ուղեկցի։ Եթե բեռդ ցած դնես, ընդմիշտ կկորցնես գտածդ գանձը։ Խելամիտ եղիր, ագահություն չանես։
Այսպես ասաց Երջանկությունն ու անհետացավ։ Աղքատը մտավ քարանձավ։ Անհամար գանձերի, թանկարժեք քարերի, ոսկու և արծաթի առատությունից գլուխը պտտվեց, աչքերն ասես դուրս եկան բնից։ Նա սկսեց ընտրել ամենագեղեցիկներն ու տեղավորել իր պարկում, որը միշտ ուսին էր։ Լցրեց, լցրեց այնքան, որ էլ տեղ չմնաց և դուր եկավ քարանձավից՝ ծանր բեռն ուսին։ Հազիվ մի քանի քայլ էր արել, երբ զգաց, որ բեռան ծանրությունից շունչը կտրվում է, քրտինքը հոսում է դեմքով, մարմնով։ Այդպես անհնար էր ճանապարհը շարունակել։
«Իսկ ի՞նչ կլինի, եթե պարկը դնեմ գետնին ու գլորելով տուն հասցնեմ», — մտածեց նա և այդպես էլ արեց։ Ինքն իրենից գոհ, որ լուծումը գտավ, և երջանիկ, որ այդ մեծ հարստությունն իրեն է պատկանում, աղքատն սկսեց բերնեբերան լցված պարկը գլորել դեպի տուն։ Քիչ, շատ քիչ էր մնացել տուն հասնելուն, երբ նա մի պահ ուղղեց մեջքը, և հենց նույն պահին պարկն անհետացավ։ Աղքատը դեսուդեն ընկավ, սկսեց գոռգոռալ, լաց լինել, անիծել իրեն բաժին ընկած բախտը։ Եվ կրկին նրա դիմաց կանգնեց Երջանկությունը՝ այս անգամ ցասկոտ հայացքով, և ասաց․
— Դու ինքդ ես մեղավոր քո և քո Երջանկության համար։ Քեզ ոչինչ չի գոհացնում։ Քեզ շատ տրվեց, բայց դու պետք է վերցնեիր այնքան, որքան կկարողանայիր կրել։ Ագահությունդ հաղթեց, և ուսերիդ քո ուժից վեր բեռ վերցրիր։ Հիմա դու կորցրիր ամեն ինչ։ Թող սա դաս լինի քեզ համար․ սովորիր քչով բավարարվել։ Շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի։
1.բեռդ-քո բեռը
ձեռքդ-քո ձեռքը
երջանկությունդ-քո երջանկությունը
ուսապարկդ-քո ուսապարկը
գանձերդ-քո գանձերը
գտածդ-քո գտածը
ուսդ-քո ուսը
դեմքդ-քո դեմքը
Վերցրու,որպեսզի բեռդ անգամ ներսում թեթև լինի:
Դու ո՞ւր ես ուզում քեզ տան եմ:
Որքա՞ն շատ ես ինձ սիրում:
Հին ժամանակներում այսպես էր. երբ հայրը ծերանում էր` որդին նրանտանում–թողնում էր անտառի խուլ թավուտում…
Եվ ահա մի անգամ որդին հորը տարավ թավուտ: Հորը խղճում էր, նրանշատ էր սիրում, բայց ի՜նչ կարող էր անել, կարգն այդպես էր: Չտանես` մարդիկ ձեռ կառնեն, կասեն հնոց սովորությունները չի հարգում, դեռգյուղից էլ դուրս կհանեն…
Տղան տխուր քշում էր սայլը: Ճանապարհին հայրն ասաց.
-Զավա՛կս, մի՞թե դու ինձ` տկար ծերուկիս, մենակ կթողնես անտառում:
Որդին մատծմունքի մեջ ընկավ, արցունքը սրբեց` ասաց.
-Ո՛չ, հայրի՛կ, չեմ թողնի, բայց գոնե ի տես մարդկանց հարկավոր է այդպես անել: Գիշերը ետևիցդ կգամ ու մինչև մահդ քեզ անձավում կպահեմ, որ ոչ ոք չտեսնի:
Ու այդպես էլ արեց: Երբ մութն ընկավ` հորը թավուտից բերեց թաքցրեց անձավում:
Այդ տարի դժբախտություն պատահեց. կարկուտը ամբողջ հացահատիկը տարավ, նոր ցանքսի համար բան չմնաց:
Որդին եկավ հոր մոտ` հարցրեց.
-Ինչ պիտի անենք. հացահատիկ չցանենք` եկող տարի անհաց կմնանք:
Հայրն ասաց.
-Ո՛չ, զավա՛կս, քանի ես կենդանի եմ` մենք անհաց չենք մնա: Լսիր ինձ. երբ դու փոքր էիր, ես մի մարագ շինեցի: Այդ տարի լավ բերք կար. ես էլ մարագի կտուրը չկալսած ցողուններով ծածկեցի: Կտուրը քանդիր, ցողունները կալսիր` ցանելու հատիկ կունենաս:
Որդին այդպես էլ արավ. կտուրից ցողունները հանեց, կալսեց ու աշնանը հատիկները ցանեց:
Հարևանները զարմացան. նա որտեղի՞ց ցանելու հատիկ ճարեց. Որդին լռում էր. հո չէ՞ր կարելի խոստովանել, թե ծեր հայրն է իրեն օգնել:
Ձմեռը եկավ: Ուտելու բան չկար: Որդին նորից գնաց հոր մոտ.
-Այսպես ու այսպես,- ասաց,- մնում է, որ սովից մեռնենք…
-Ո՛չ,- ասաց հայրը,- մենք սովից չենք մեռնի: լսիր ինչ եմ ասում. բահը վերցրու, խրճիթի թարեքի տակ փորիր: Երբ ես ջահել էի` այնտեղ մի քիչ փող եմ թաղել սև օրվա համար: Կյանքը, որդյա՛կս, հարթ դաշտ չէ, ամեն ինչ էլ կարող է պատահել:
Որդին ուրախացավ, հոր թաղած փողը հանեց` ցորեն գնեց: Համ իր ընտանիքն էր ուտում, համ էլ հարևաններին էին տալիս: Մի օր սրանք հարցրին.
-Ասա, եղբա՛յր, որտեղի՞ց ես հաց ճարում:
Որդին խոստովանեց.
-Ինձ հայրս է կերակրում:
-Ո՞նց թե,- զարմացան հարևանները,- ախր հորդ տարել-թողել ես անտառի խուլ թավուտում, ինչպես բոլոր բարի զավակներն են անում:
-Ո՛չ,- ասաց որդին,- ես անյպես չվարվեցի , ինչպես դուք եք անում: Ես հորս պահել եմ. ինչքան իրեն կյանք է տրված` թող ապրի: Փոխարենը` հենց որ դժբախտության մեջ եմ ընկնում, հայրս ինձ օգնում է. ծերերն ավելի խելոք են, քան ջահելները:
Այդ ժամանակվանից որդինները այլևս իրենց հայրերին անտառի թավուտ չտարան, ընդհակառակը` ծերության օրերին սկսեցին նրանց պահել ու հարգել:
1.Հորդ-քո հորը
Ձեռքդ-քո ձեռքը
Ծնունդդ-քո ծնունդը,
Հետևիցդ-քո հետևից,
2.Որդին հորն ասաց.
-Եկող տարի անհաց ենք մնալու:
Որդին հորն ասաց,որ եկող տարի իրենք անհաց են մնալու:
3.Որդին եկավ ու հորը հարցրեց,թե հիմա իրենք ինչ են անելու:
Որդին եկավ ու հորը հարցրեց.
-Հիմա ինչ ենք անելու:
Որդին հորն ասաց.
-Խոտերը վառվում են:
I don’t believe in Santa Claus, but m dad gave a boxing sack.
Լինում է չի լինում մի ձմեռ պապ: Նա Լապլանդիայից գնում էր նվերները բաժանելու, բայց ոչ մեկ նրան չէր հավատում: Ձմեռ պապը հուզված գնում է հետ Լապլանդիա: Ճանապարհին նա մահանում է: Բժիշկները պարզում են, որ նրա սիրտը կոտրվել էր: