Posted in Մայրենի, Uncategorized

Լավաշի մասին ավանդապատում

1.Ըստ ավանդությանհին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, ով կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի` ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով:

Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ Ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել:

 

2. Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը և գոտու արանքում գաղտնի բերում թարմ լավաշ: Արդյունքում բոլորին թվում է, թե նա սովից թուլացած, անուժ կլինի, բայց իրականում նա կերել էր լավաշ և ուժ հավաքել առյուծի  դեմ կռվելու համար:

 

Աղբյուրը՝Մեդիամիջավայր բլոգ

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Տիեզերական խնդիր

Երկիր մոլորակի վրա մեկ տարի  անում է 365 օր: Վեներայի վրա մեկ տարին տեվում է

243օր:Քանի օր է ապրել երեք տարեկան փոքրիկ Մարիան մոլորակի վրա:

Քանի օր է ապրել երեք տարեկան փոքրիկ Մարիան Վեներալ վրա:

խնդրի Լուծում

1.365+365+365=1095 օր Երկրի վրա

2.243+243+243=729 օր Վեներայի

 

 

 

 

Posted in Uncategorized

Աշուն

mqdefault

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։